Բացել լրահոսը Փակել լրահոսը
Պեսկով
A A
Քաղաքականություն

Մոսկվայում անհանգստացած են Ղարաբաղի շրջանում լարվածության աճով

Մոսկվայում անհանգստացած են Ղարաբաղի շրջանում լարվածության աճով և կողմերին զսպվածության կոչ են անում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Մենք մտահոգված ենք, որ լարվածությունը չի թուլանում և նույնիսկ որոշ հատվածներում աճի միտում ունի», –  լրագրողներին ասել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ Ռուսաստանը մնում է անվտանգության հուսալի երաշխավոր։ Պեսկովը հավելել է, որ Բաքվի և Երևանի հետ շփումները շարունակվում են։