Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Հերիք է մեզ խաբենք, Լեռնային Ղարաբաղի հարցը հայկական փաստարկներով չէ, որ կարգավորվելու է. Փաշինյան (տեսանյութ)

Արդեն 2 տարի Ալմա-Աթայի հռչակագիրը Արցախի հարցով դրվեց Ալիևի, տարբեր երկրների բանակցողենրի, պետական գործիչների բերանը։

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մանուկյանը մեջ բերեց Փաշինյանի այսօրվա խոսքերը Ալմա-Աթայի հռչակագրի մասին՝ «Դե յուրե կաորղ է հռչակագիրը վավերեցվել է» ձևակլերպումը ճշգրիտ չլինելչ,

««Դե յուրե» նա կարող է ճշգրիտ չօգտագործել մի փաստաթղթի մասին, որը հիմք օգտագործելով առավոտվանից գիշեր խոսում են Արցախն Ադրբեջանի կազմում թողնելուց»,- հավելեց Մանուկյանը։

«Անկեղծ ասցած այս հարցուպատասխանի շատերն ասում էին՝ «իմաստ չկա Նիկոլ Փաշինայնին հարց տալու, ճիշտ բան դուրս չի գալու նրա բերանից»»,- ընդգծեց պատգամավորը՝ հավելելով, որ «ադրբեջանական ինչ թեզ լսել ենք 30 տարվա բանակցությունների մեջ, այս 4 տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանի շուրթերից լսում ենք»։

«Լավ է, Խոջալուի ջարդ չենք լսել»,- նշեց նա՝ հարցադրում անելով հայկական փաստարկներ օգտագործելու մասին։

Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի հարցը փորձ է եղել լուծել հայկական փաստարկների շրջանակներում՝ «չգիտակցելով, որ Լեռնային Ղարաբաղի հարցը, ցավոք, հայկական փատարկներով չէ, որ կարգավորվելու է»։