A
A
Հայաստանի մարմնամարզիկները պատրաստվում են աշխարհի առաջնությանը
Աջակցիր «Ա1+»-ինԲելգիայի Անտվերպեն քաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվի սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։
Մեր թիմը տարվա գլխավոր ստուգատեսին կմասնակցի 5 հոգով. Արթուր Դավթյան, Հարություն Մերդինյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Գագիկ Խաչիկյան։ Բելգիայում նրանց կնախապատրաստեն գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչներ` Հայկ Նազարյանը և Սոս Սարգսյանը։
Մեր հավաքականն այժմ ամբողջ կազմով ուսումնամարզական հավաք է անցկացնում Թբիլիսիում: Այն կտևի մինչև սեպտեմբերի 25-ը, որից հետո թիմը կմեկնի Անտվերպեն։
Նշենք, որ աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզի օլիմպիական խաղերի համար: