Բացել լրահոսը Փակել լրահոսը
Դանիել Իոաննիսյան
A A
Պաշտոնական

Հ1-ը պարտավոր է մյուս ուժերին տրամադրել 34 լրացուցիչ րոպե․ Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորման համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սեպտեմբերի 11-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և սեպտեմբերի 4-ին ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը Հանրային հեռուստատեսության եթերում («փրայմ-թայմ» ժամին) հեռարձակված հարցազրույցներում համապատասխանաբար մոտ 8 րոպե և 26 րոպե խոսել են Երևանի ընտրություններից, քննադատել են «Քաղաքացիական պայմանագրի» մրցակիցներին, գովաբանել են Տիգրան Ավինյանին և այլ դրսևորումներով իրականացրել են նախընտրական քարոզչություն:
Ընտրական օրենսգրքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը հստակ ամրագրում է, որ ընտրությունների ժամանակ հանրային հեռուստատեսությունը պարտավոր է ընտրություններին մասնակցող կուսակցությունների (դաշինքների) համար ապահովել ոչ խտրական պայմաններ:
Հետևապես, Հանրային հեռուստատեսությունը պարտավոր է ընտրություններին մասնակցող մյուս 13 կուսակցություններից յուրաքանչյուրի ներկայացուցիչներին տրամադրել 34-ական րոպե լրացուցիչ լուսաբանման հնարավորություն՝ «փրայմ-թայմ» ժամերին:
Հակառակ պարագայում ակնհայտ և աներկբա է լինելու, որ Հ1-ը Ընտրական օրենսգրքի խախտմամբ նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում ևս մրցակցային առավելություն է ապահովում ՔՊ-ի համար:
«Անկախ դիտորդը» հետևելու է օրենքի այս պահանջի կատարմանը: