Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հավաքականը սկսեց պատրաստվել

Սպորտ
d93db10238fb305f3c7c8b1ddad67acb

Հայաստանի մինչև 17 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը այսօրվանից սկսեց նախապատրաստվել ապրիլի 26-30-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք միջազգային մրցաշարին:

Մեր ընտրանին գլխավոր մարզիչ Սուրեն Չախալյանի գլխավորությամբ ապրիլի 20-24-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի Ֆուտբոլի Ակադեմիայում: Այդ նպատակով նա թիմ է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Մարտին Գեւորգյան «Կռիլյա Սովետով», Ռուսաստան
Գարեգին Մարկոսյան «Փյունիկ»

Պաշտպաններ
Համլետ Ասոյան «Փյունիկ»
Ռոբերտ Դարբինյան «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան
Սերոբ Գրիգորյան «Կոնոպլյովի անվան ակադեմիա», Ռուսաստան
Արման Ղազարյան «Բանանց»
Վահան Ադլոյան «Բանանց»
Ռաֆայել Հակոբյան ԱԶ «Ալկմաար», Հոլանդիա

Կիսապաշտպաններ
Սիփան Դավթյան «Բանանց»
Վիուլեն Այվազյան «Փյունիկ»
Սարգիս Շահինյան «Միկա»
Արտյոմ Սիմոնյան «Զենիթ» , Ռուսաստան
Դավիթ Ասատրյան «Բանանց»
Նորայր Տիգրանյան «Զենիթ», Ռուսաստան
Տիգրան Մակարյան «Փյունիկ»

Հարձակվողներ
Արամայիս Քյոսայան «Բանանց»
Վարդան Բակալյան «Փյունիկ»
Էդգար Հարությունյան «Լոկոմոտիվ» Մոսկվա, Ռուսաստան

Մրցաշարին կմասնակցեն 8 երկրների պատանեկան թիմեր, որոնք բաժանվել են երկու ենթախմբի: Հայաստանի հավաքականը ապրիլի 26-ին կխաղա Վրաստանի հետ, հաջորդ օրը ուժերը կչափի Ուկրաինայի հետ, իսկ ապրիլի 29-ին մերոնց մրցակիցը կլինեն թուրք ֆուտբոլիստները: Այնուհետեւ խմբերում նույն տեղերը գրաված հավաքականները կպայքարեն համապատասխան տեղերի` 1-ին, 3-րդ, 5-րդ եւ 7-րդ տեղերի համար: