Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+pogba
A A
Սպորտ

Պոլ Պոգբայի դոպինգ թեստը դրական է եղել. ֆուտբոլիստը որակազրկվել է

Իտալական «Յուվենտուսի» ֆրանսիացի ֆուտբոլիստ Պոլ Պոգբան ժամանակավորապես որակազրկվել է դոպինգ դրական թեստի համար։ Այդ մասին հայտնում է France-Presse-ը՝ հղում անելով Իտալիայի հակադոպինգային գործակալության հայտարարությանը։

Իտալիայի առաջնության առաջին տուրի «Ուդինեզեի» հետ հանդիպումից հետո (3:0) Պոլ Պոգբայի տեստոստերոնի դոպինգ թեստը դրական արդյունք է տվել։ Նա ժամանակավորապես որակազրկվել է: Եթե թեստի երկրորդ ստուգումը նույնպես դրական արդյունք տա, ապա 30-ամյա ֆուտբոլիստին սպառնում է 4 տարվա որակազրկում:

Ընթացիկ մրցաշրջանում Պոլ Պոգբան մասնակցել է Իտալիայի առաջնության 2 հանդիպման։ Երեք տուրից հետո «Յուվենթուսը» վաստակել է 7 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը