Ըստ պլանի պետք է ներխուժեին, Սյունիքը պոկեին, որից հետո ռուս խաղաղապահներ ներգրավեին․ Գ․Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պուտինն ու Էրդողանը վերջին հանդիպման ժամանակ պայմանավորվել են մի պլանի իրագործմանը, որով պետք է ագրեսիա տեղի ունենար և Հայաստանի հարավը պոկվեր։ Ըստ այդ պլանի, պետք է ներխուժեին ու Սյունիքը պոկեին, որից հետո ռուսական խաղաղապահներ պետք է ներգրավեին, ՀՀ-ին արտատարածքային պահանջ ներկայացնեին՝ ասելով, որ չկարողացաք պահել։ Վերցնում էին, մենք մտանք՝ պաշտպանեցինք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված վերջին լարվածությանը։
Քաղաքագետի ներկայացմամբ այդ պլանի համաձայն Արցախն ամբողջությամբ տրվելու էր Ադրբեջանին, արցախահայերին տարհանելու էին Երևան։
«Երևանում տեղի էին ունենում հուժկու բողոքի ակցիաներ, բռնի իշխանափոխություն։ Այս պլանին դեմ գնացին ԱՄՆ-ը և Իրանը։ Էրդողանի կողմից բանագնաց գնաց Իրան, այնտեղ հստակ ասացին, որ միջամտելու են ամենակոշտ մեթոդներով։ Լարվածությունը հիմա էլ կա։ Կասկած չունեմ, որ մեծ պատերազմից խուսափել հնարավոր չի լինի, որովհետև այստեղ ռուսական շահեր են խաչվել»,- հավելեց Գ․Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում