A
A
ՀՀ իշխանությունը վախենում է շնորհավորել․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի կարծիքով՝ Արցախի նախագահին ՀՀ իշխանությունների չշնորհավորելը մի պատճառ ունի՝ վախը:
«Վախենում են Ալիևից, Ադրբեջանից: Այս պահին, երբ Արցախն իր ամենաճակատագրական պահին է գտնվում, երբ Արցախի գոյության խնդիրն է, երբ Արցախի 120 հազար հայերի կյանքի խնդիրն է, առավել քան երբեք անհրաժեշտ է ՀՀ քաղաքական աջակցությունը: Այդ քաղաքական աջակցությունը այսօր, ցավոք, այսօր հայ ժողովուրդը չի տեսնում: Դա ուղղակի հերթական պարտվողական քաղաքականության շարունակությունն է: Նիկոլ Փաշինյանը, առանց դրա իրավունքն ունենալու, դավադրաբար հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի գերիշխանությունն Արցախի նկատմամբ», - նշեց պատգամավորը: