A
A
ՀՀ իշխանությունները չեն շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ազգային ժողովի մեկնարկող նստաշրջանի օրակարգի առաջին կետը թերեւս կարող էր լինել ՀՀ խորհրդարանի կողմից Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի ընտրության հետ կապված ողջույնի ուղերձ հղելու հարցը»,- այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Հայաստանի Ազգային ժողովի այս բարձր ամբիոնից ցանկանում եմ մեր գործընկերների, հայրենակիցների անունից ողջունել Արցախի Հանրապետության մեր քաղաքացիներին, հայրենակիցներին, որոնց ներկայացնող մարմինը՝ Ազգային ժողովը հանդես բերեց վճռականություն, միասնականություն, պահի թելադրանքն ամբողջությամբ գիտակցելով, առաջին իսկ քվեարկությամբ՝ 22 ձայնով Արցախի Հանրապետության նախագահ ընտրեց Սամվել Շահրամանյանին»,- հայտարարեց նա։