Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱՀ ՊՆ
A A
Պաշտոնական

ՊԲ ստորաբաժանումները ամրաշինական աշխատանքներ չեն կատարել Ասկերանի շրջանում․ ԱՀ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 11-ին` ժամը 01:00-ի սահմաններում ամրաշինական աշխատանքներ են կատարել Ասկերանի շրջանում, որոնք իբր թե կասեցվել են ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
 
Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի հրաժարվում հերթական խոշոր սադրանքն իրագործելու ծրագրից և իրականացնում է դրա տեղեկատվական նախապատրաստություն։
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։