
Գարիկ Գալեյանը կալանավորվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱրցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը 2 ամսով կալանավորվեց։ Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց նրա փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Փաստաբանը նշեց, որ կալանքի կիրառումն իրավաչափ չէ, քանի որ Գարիկ Գալեյանն ունի առողջական խնդիրներ։
վելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Գարիկ Գալեյանին երկու մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հիմքով և իրացման նպատակով թմրամիջոց պահելու։
ՔԿ-ից մանրամասնել էին, որ Գալեյանի անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել և վերցվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա է եղել 3 միանման պոլիէթիլենային փաթեթ՝ համապատասխանաբար 1.59 գրամ, 1.51 գրամ և 1.60 գրամ ընդհանուր քաշերով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցի նմանվող յուրահատուկ հոտով դեղնականաչավուն զանգվածներով: Ոստիկանության փորձագիտական կենտրոնից ստացված եզրակացության համաձայն` նրա մոտ հայտնաբերված նյութը հանդիսանում է «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։