Անընդունելի է ՀՀ-ում ՌԴ-ի հասցեին հնչող մեղադրանքները. Զախարովա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Անթույլատրելի ենք համարում հայ ժողովրդի բոլոր դժբախտությունների մեջ Ռուսաստանին մեղադրելու հաշվին մեր ժողովուրդների միջև թշնամանք և ատելություն հրահրելու փորձերը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա ԶԱխարովան։
«Օդիոզ նախադեպ է Պետդումայի ԱՊՀ գործերով եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի, «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մ. Ս. Սիմոնյանի, միջազգայնագետ Ա.Մ․ Միհրանյանի, մեդիա-մենեջեր Ա.Ա. Գաբրելյանովի ընդգրկումը «սև ցուցակներում», ինչպես նաև ս.թ. օգոստոսին երկիր մուտք գործելու հնարավորության մերժումը Հայաստանի հետ Ռուսաստանի բարեկամության և համագործակցության ընկերության նախագահ, հանրապետությունում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի նախկին ղեկավար Վ.Վ. Կրիվոպուսկովին:
Դուք գիտեք, որ այսպիսի «անցանկալիությունը» մեր երկրի առաջատար մեդիամենեջերներ և քաղաքագետներ հանդիսացող անձանց համար, որոնք չեն խախտել օրենքը, այլ միայն արտահայտել են իրենց անձնական, մասնավոր կարծիքը, էական վնաս է հասցնում Ռուսաստանի և Հայաստանի փոխգործակցությանը, հատկապես տեղեկատվական գծի վրա։ Եվ, իհարկե, այն, ինչը երեկ զարմացրեց և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի տեղեկատվական դաշտին, «Sputnik Արմենիա» ռադիոյի մեկնաբան Ա.Գևորգյանի և բլոգեր Մ. Բադալյանի ձերբակալությունն էր»,- ընդգծել է նա։