Ընտրական հիշողություն (մաս 2). «Ա1+»-ը բացում է արխիվը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ա1+»-ն այս շաբաթ կրկին առաջարկում է վերհիշել երևանյան ընտրությունների նախկին քարոզարշավները։
2009-ի Երևանի ավագանու ընտրությունների երկրորդ շաբաթը իսկական ժամանակն էր, որ երևանցիները արդեն կասկածներ
չունենային, թե քաղաքական ուժերից ով ով է։ Քաղաքական ուժերն էին հասկացել, թե ով ով է։
ԲՀԿ-ում, օրինակ, հասկացել են՝ իշխանության մեջ հիվանդներ են, ուստի առաջարկում են քաղաքապետի պաշտոնում ապավինել բժշկի՝ հանձին Հարություն Քուշկյանի։ Ու պատահական չի, որ քարոզարշավն օր-օրի ավելի ու ավելի թեժ էր դառնում հենց Հանրապետականի ու Բարգավաճի միջև։
Այս ամենին կողքից հետևող Դաշնակցությունը գիտի՝ կռիվն ինչի համար է։
Հարցի պատասխանը՝ տեսանյութում։
Դիտելով նախընտրական այս տեսանյութը՝ նաեւ կհիշեք՝
Որոնք էին 2013-ի քվեարրկության օրվանից ամենահաճախ հնչող բառերը։
Ինչպես էր «Առաքելություն» կուսակցությունը պատրաստվում հաղթել Հանրապետականին ավագանու ընտրություններում։
Որոնք են Հանրապետականի խաղի կանոնները լրագրողների հետ հարաբերություններում։
Ինչ էին անում «Ելքի» անդամները Տարոն Մարգարյանի օրոք ներմուծված ավտոբուսում։
Ով էր այն համարձակը, որը սիրո խոստովանություն արեց Զարուհի Փոստանջյանին։
Որն էր Նաիրա Զոհրաբյանի ու Ֆիգարոյի նմանությունը։
Առաջարկում ենք դիտել նախընտրական երկրորդ շաբաթները ներկայացնող արխիվային տեսանյութը, վերհիշել, գտնել Սեպտեմբերի 17-ի ընտրությունների հետ նմանություններ ու տարբերություններ։
Իսկ «Ա1+»-ի այս շարքի առաջին տեսանյութը կարող եք դիտել այստեղ