Խթանվում է ավիացիայի ոլորտում ուսումնական հաստատությունների ներդրումը
Աջակցիր «Ա1+»-ինԳործադիրը լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝
քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման ու համատեղ օգտագործման աերոդրոմների օգտագործման ընթացակարգային հարցերի կարգավորման նպատակով։ Ըստ հիմնավորման՝ ներկայումս «Արզնի» օդանավակայանը ներառված է ռազմական օդանավակայանների ցանկում և գտնվում է ՀՀ
պաշտպանության նախարարության ենթակայության ներքո։ «Արզնի» օդանավակայանը, ընդգրկելով քաղաքացիական և ռազմական ավիացիայի օդանավերի համատեղ բազավորման աերոդրոմների ցանկում, հնարավորություն կընձեռվի զարգացնելու ՀՀ-ում փոքր ավիացիայի ոլորտը։ Ներկայումս հանրապետությունում փոքր և ուսումնական ավիացիայի ոլորտում շահագործվող օդանավերն ունեն խնդիրներ օդանավերի բազավորման հարցում և որոշման ընդունումը կնպաստի տվյալ հարցի կարգավորմանը։ Այն կնպաստի նաև ուսումնական ավիացիայի զարգացմանը, ինչպես նաև կարող է ներդրողների համար ստեղծել գրավիչ միջավայր։