Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին․ Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․

Կիեւում ջերմ եւ անմիջական շփում ունեցա Չեխիայի, Էստոնիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Լիտվայի առաջին տիկինների, եւ Դանիայի, Սլովենիայի եւ Սլովակիայի Պարոնների հետ։

Գագաթնաժողովի ժամանակ խոսեցի խաղաղության, ապագա սերունդներին ավելի լավ աշխարհ ժառանգելու մասին։ Բարձրացրեցի Լաչինի միջանցքի բլոկադայի արդյունքում 30 հազար հայ երեխաների իրավունքների ոտնահարման եւ կյանքի անմարդկային պայմանների հարցը։