Բացել լրահոսը Փակել լրահոսը
375467427_6862361927135319_7495027869257599154_n
A A
Պաշտոնական

Ամիսներ շարունակ փակել էր Արցախ-Հայաստան ճանապարհը, այժմ ձևացնում է, թե իբր «մարդասիրական օգնություն» է մատակարարում. Արտակ Բեգլարյան

Արցախի պետնախարարի նախկին խորհրդական Արտակ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը․

Ադրբեջանական կեղծավորության ու ահաբեկչության հերթական հստակ ապացույցը.
Այս անձը ամիսներ շարունակ Շուշիի մոտակայքում փակել էր Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ ներկայանալով որպես կեղծ «էկո-ակտիվիստ»։ Այժմ նա Ակնա-Ասկերան ճանապարհին ձևացնում է, թե իբր ադրբեջանական Կարմիր մահիկի միջոցով «մարդասիրական օգնություն» է մատակարարում Արցախի ժողովրդին։
 
Նա կարող է լինել կա՛մ ադրբեջանական հատուկ ծառայությունների գործակալ, ով ամենուր հայտնվում է կոնկրետ առաջադրանքներով, կա՛մ Կարմիր մահիկի աշխատակից՝ հայերի նկատմամբ ատելությամբ լցված։ Երկու սցենարներն էլ բացահայտում են Ադրբեջանի ղեկավարության կեղծավորությունն ու ահաբեկչությունը և Արցախի ժողովրդին սպառնացող խորը վտանգները։
Ինչպե՞ս կարող է հանցագործը դառնալ իր զոհերին մարդասիրական օգնություն տրամադրող: