Բացել լրահոսը Փակել լրահոսը
373466030_687321016181557_3977585598559325670_n
A A
Հասարակություն

Սևանից դուրս է բերվել ապօրինի խեցգետնաորսիչ․ թվով 154 կենդանի խեցգետին բաց է թողնվել լիճ

Սեպտեմբերի 1-ին և 6-ին «Սևան» ազգային պարկի հատուկ նշանակության ջոկատի կողմից իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում «Արտանիշի» արգելոցի ափամերձ հատվածից լճից դուրս է բերվել և առգրավվել 107 հատ ապօրինի խեցգետնաորսիչ, թվով 154 կենդանի խեցգետին վերադարձվել է լիճ։ Հայտնել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

Կառավարության որոշմամբ Սևանա լճում թույլատրվում է միայն սիգի արդյունագործական որս, և խեցգետնի որսի թույլատրելի չափաքանակները սահմանված չեն։

Լճից դուրս բերված որսագործիքները արգելված որսագործիքների ցանկում են։