A
A
Ստեփանակերտում այսօրվանից հացը կտրոններով են վաճառում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍտեփանակերտում այսօրվանից հացը կտրոններով են վաճառում: Մեկ անձին 200 գրամ հաց, կամ կես մատնաքաշ է բաժին ընկնում՝ օրվա կտրվածքով: Ընդհանուր առմամբ քաղաքացիները դժգոհ չեն: Արդեն 2-3 շաբաթ է՝ հաց հաջողվում էր գնել մի քանի ժամ հերթերում կանգնելուց հետո միայն, այն էլ՝ ոչ կտրոնով առաջարկվողից շատ: Այսօր մտահոգություններ կան հացի քանակի և որակի հետ կապված: Զգալի թվով մարդիկ էլ դեռ կտրոնների հերթում են: