Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Պաշտոնական

Կանխվել է 62-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը

 
Սեպտեմբերի 5-ին, ժամը 13։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից։
 
🚒Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
 
Փրկարարների և ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է Լ․ Խ․-ի (ծնված 1961 թ.) ինքնասպանության փորձը. վերջինս տեղափոխվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։