ՀՀ նախագահի հրամանագրով դեսպաններ են նշանակվել
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախագահի հրամանագրով՝ դեսպաններ են նշանակվել։
Միսակ Բալասանյանը նշանակվել է Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում, Դանիայի Թագավորությունում, Նորվեգիայի Թագավորությունում, Ֆինլանդիայի Հանրապետությունում և Իսլանդիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Աննա Աղաջանյանը նշանակվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ստոկհոլմ)։
Սամվել Մկրտչյանը հետ է կանչվել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Ալեքսանդր Արզումանյանը նշանակվել է Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։