
«Տաշիր» առևտրի կենտրոնի դիմաց մեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի․ Shamshyan.com
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ սեպտեմբերի 4-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել են, որ 4-րդ ենթակայանի հերթապահ խումբը կանչով մեկնել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 31 հասցե և «Տաշիր» առևտրի կետրոնի դիմաց Mercedes ML 350 մակնշի ավտոմեքենայում հայտնաբերել են տղամարդու դի, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 64-ամյա Գ. Փանոսյանն է, ով ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել և բախվել իր առջևով ընթացող Երևանի բնակիչ 45-ամյա Ա. Բաբայանի վարած Lexus մակնիշի ավտոմեքենային: Lexus-ի վարորդը տեղում ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը ոչ մի բողոք չունի և հրաժարվել է պարեկների ծառայությունից:Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: