A
A
Այս ճանապարհը բաց եւ մատչելի է ցանկացած ժամկետային զինծառայողի համար. Փաշինյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․
Նարեկն ու իր նմաններն են մեր բանակի ու պետության ապագան։ 20-ամյա ժամկետային զինծառայող, որ դարձել է պայմանագրային, ու ապրում է իր տանը, ծառայում/աշխատում է բանակում, ստանում է շուրջ 500-600 հազար դրամ աշխատավարձ։ Ինտելեկտուալ է, ֆիզիկապես ամուր, հոգեպես նպատակասլաց ու անկոտրում։ Ու այս ամենը՝ առանց ավելորդ պաթոսի։
Այս ճանապարհը բաց եւ մատչելի է ցանկացած ժամկետային զինծառայողի համար ու կոչվում է «Պաշտպան հայրենյաց» ծրագիր։