Բացել լրահոսը Փակել լրահոսը
azeri-BBC
A A
Քաղաքականություն

Ադրբեջանի մամուլի խորհուրդը պահանջում է BBC հեռուստաալիքի գործունեության կասեցումն Ադրբեջանում

Ադրբեջանի մամուլի խորհուրդը համարում է, որ BBC հեռուստաալիքը, այդ թվում՝ այս լրատվամիջոցի ադրբեջանական ծառայությունը կողմնակալ նյութեր է հեռարձակում Բաքվի ու Երևանի հարաբերությունների վերաբերյալ՝ անտեսելով լրագրողական սկզբունքները։

Մամուլի խորհուրդը հայտարարել է՝ «կա՛մ այս կազմակերպությունը պետք է սովորի հարգել մեր երկրի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ ներողություն խնդրելով և գործնականում ապացուցելով իր անկեղծ մտադրությունները, կա՛մ նրա գործունեությունն Ադրբեջանում պետք է կասեցվի և լիցենզիան հետ վերցվի»: