Բացել լրահոսը Փակել լրահոսը
59717
A A
Քաղաքականություն

Ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ․ կա մեկ վիրավոր․ ԱՀ ՊՆ

Սեպտեմբերի 3- ին, ժամը 14:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ճանկաթաղի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՀԱՆ֊17 նռնականետ։ Ադրբեջանական զինուժը թիրախավորել է ջրատար մեքենան։
 
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում կա մեկ վիրավոր։
Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
 
Ժամը 15։30֊ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։
 
ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։