Բացել լրահոսը Փակել լրահոսը
Բևեռ
A A
Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսում շուտով կկայանան արտահերթ լսումներ՝ Հայաստանի և Արցախի վերաբերյալ․ ԱԺԲ

Այս շաբաթասկզբին Ազգային-ժողովրդավարական Բևեռը հայտարարել էր, որ ԱՄՆ Կոնգրեսում իր գործընկերներից տեղեկացվել է, որ շուտով կկայանան արտահերթ լսումներ Հայաստանի, ներառյալ Արցախի, վերաբերյալ՝ ի շարունակություն ս․թ․ հունիսի 21-ի պատմական լսումների, որոնք կայացել էին Բևեռի աջակցությամբ։

Այս մասին հայտնում է Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդը։«Լսումների վերաբերյալ տեղեկատվությունն այժմ հանրայնացվել է, և նրա հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://humanrightscommission.house.gov/events/hearings/nagorno-karabakh-updateԱզգային-ժողովրդավարական Բևեռը բարձր է գնահատում Կոնգրեսի հետ Հայաստանին, ներառյալ Արցախը, հուզող հարցերի շուրջ մասնագիտացված կառույցի միջոցով Վաշինգտոնում աշխատելու հնարավորությունը»,- գրված է Բեեռի հաղորդագրության մեջ։