Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Բիզնես

Արմեն Քթոյան․ «Բանկերը երկրի տնտեսության սնուցման գործում մեծ դեր ունեն» (տեսանյութ)

2022 թվականի նոյեմբերին ՀՀ ֆինանսաբանկային ոլորտում ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ․ «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՈւՎԿ-ն վերափոխվեց բանկի։ Ի՞նչ է սա նշանակում երկրի տնտեսության համար, արդյո՞ք բանկային համակարգը պատրաստ էր դրան, և ի՞նչ փոփոխությունների կարող է բերել Ֆասթ Բանկը համակարգում ընդհանրապես։ Այս և մի շարք այլ հարցերի է անդրադարձել ՀՊՏՀ վիճակագրության ամբիոնի վարիչ, փորձագետ, Ֆասթ Բանկի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը։

«Բանկերը երկրի տնտեսությունում կարևոր առաքելություն ունեն։ Այլաբանորեն զուգահեռներ անցկացնելով կարող եմ ասել, որ ինչպես մարդու օրգանիզմը, այնպես էլ տնտեսությունը՝ տարբեր տարրերից բաղկացած համակարգ է և դրա կենսունակության համար կարևոր է, որ բոլոր տարրերն իրար հետ անխախտ կապի մեջ գտնվեն, իրենց գործունեության համար անհրաժեշտ էներգիա ստանան։ Մարդու օրգանիզմում այդ գործառույթը երակներն են կատարում, իսկ տնտեսության մեջ՝ բանկերը։ Վերջիններս տնտեսության տարբեր տարրերը սնուցում են իրենց գործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ռեսուրսով՝ փողով։ Ինչպես մարդու օրգանիզմում արյան կայուն ճնշումը, այնպես էլ տնտեսության համար ֆինանսական ռեսուրսի անխախտ սնուցումը կարևոր է առողջ կենսագործունեության համար։ Հենց այստեղ է, որ նոր բանկը մեծ դեր ունի»,-ասել է Քթոյանը։

Fast Bank-ի խորհրդի անդամ Արմեն Քթոյանը խոսել է նաև բանկ դառնալուց հետո կազմակերպությունում աշխատատեղերի աճի, ԲՈւՀ-գործատու կապի, ինչպես նաև բանկերի՝ հանրության ֆինանսական գրագիտության աճի գործում ունեցած դերի մասին։