Բացել լրահոսը Փակել լրահոսը
373290883_276689948475095_6254582954500881113_n
A A
Պաշտոնական

Պապիկյանը Իրանի դեսպանին ներկայացրել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ. ՊՆ

Սեպտեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին:
 
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում ԻԻՀ դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Բահման Սադեղինը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
 
Պաշտպանության նախարարը դեսպանին ներկայացրել է սեպտեմբերի 1-ին Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի վերաբերյալ մանրամասներ: