Ընտրական հիշողություն (մաս 1). «Ա1+»-ը բացում է արխիվը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը այս օրերին նոր թափ է հավաքում։
Մեկը մյուսին հաջորդելով՝ աղբավայր, թաղեր ու բակեր են այցելում ընտրություններին մասնակցող ուժերը, տեսանյութեր պատրաստում՝ պնդելով, թե երեւանցիները հենց իրենց են սատարում։
Երեւանի ավագանու առաջին ընտրությունները տեղի են ունեցել 2009թ-ին։
Մինչ այդ Երեւանի բոլոր քաղաքապետերին նշանակում էր Հանրապետության նախագահը։ Ակախ Հայաստանի օրոք նշանակված առաջին քաղաքապետը Վահագն Խաչատրյանն էր։ Վերջինը՝ Գագիկ Բեգլարյանը, որն էլ հենց գլխավորում է ավագանու առաջին ընտրությունների ՀՀԿ-ական ցուցակը։
Նախընտրական այս ժամանակահատվածում «Ա1+»-ը որոշել է վերադառնալ հին ու լսարանի կողմից սիրված ձեւաչափին՝ «Ընտրական օրացույցին» ու ներկայացնել դետալներ քարոզարշավներից, որոնք, հնարավոր է, մոռացվել են։
Այս տեսանյութը ներկայացնում է նախկին ընտրությունների քարոզարշավների առաջին շաբաթը, որտեղ կարող եք տեսնել նաեւ այս տարվա ընտրություններին մասնակցող որոշ թեկնածուների։
Դե, ինչ առաջարկում ենք մի քանի րոպեով տեղափոխվել անցյալ, լսել, հիշել, համեմատել․ գուցե արխիվային այս պատառիկները օգնեն Ձեզ Սեպտեմբերի 17-ին քվեարկության գնալիս։
Իսկ այս տեսանյութում կարող եք ստանալ այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝
-Պե՞տք է Երևանը ղեկավարի երևանցի․
-Ի՞նչ տեղի ունեցավ Ավանում, երբ ՀՀԿ-ականները հարձակվեցին ՀԱԿ կանանց վրա․
-Ո՞վ էր ՀՅԴ ծանր հրետանին․
-Ինչո՞ւ են Ծառուկյանն ու Օսկանյանը միավորվել.
-Ինչո՞ւ է Լեւոն Տեր-Պետրոյանը Տարոն Մարգարյանի մասին ասում՝ նա ինձ համար անձ չի։
Այս եւ այլ հարցերի պատասխանները՝ «Ա1+»-ի ընտրական առաջին տեսանյութում։