Բացել լրահոսը Փակել լրահոսը
a8f30ab9fe993d8ba89569bf21cd3baf_M
A A
Պաշտոնական

Արցախում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին․ ԱՀ ԿԳՄՍՆ

ԱՀ ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել, տեղեկացնելով, որ Արցախի Հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում սեպտեմբերի 1-ին կտրվի ուսումնական տարվա մեկնարկը։
 
«Հաշվի առնելով Արցախի լիակատար պաշարման հետևանքով առաջացած հիմնախնդիրները՝ գրենական պիտույքների, ուսումնաօժանդակ նյութերի, սննդի, հիգիենայի պարագաների խիստ սղությունը և տրանսպորտի բացակայությունը, այնուամենայնիվ, որոշում է կայացվել սկսել ուսումնական գործընթացը՝ չոտնահարելով սովորողների կրթության իրավունքը։ Ստեղծված ծանր պայմաններում տարվել են նախապատրաստական աշխատանքներ՝ հնարավորինս արդյունավետ կազմակերպելու ուսումնական գործընթացը։
 
մեկնարկից հետո մշտադիտարկում է իրականացվելու, և համակողմանի վերլուծության արդյունքում ընդունվելու են համապատասխան իրավիճակային լուծումներ` ընդհուպ մինչև դասապրոցեսի դադարեցում»,- ասվում է հաղորդագրությունում։