Լաչինում ստեղծված իրավիճակը՝ հետեւանք է Հայաստանի կողմից ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելուն․ Զախարովա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Մոսկվան անտեղի, սխալ և չարդարացված է համարում ադրբեջանցի սահմանապահների կողմից հայ ուսանողների առևանգման պատասխանատվությունը ռուս խաղաղապահների վրա դնելը, քանի որ Երևանի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո նոր իրավիճակ է ստեղծվել։ Ըստ Զախարովայի՝ դա ամրագրվել է 2022թ․-ի հոկտեմբերին և 2023թ․-ի մայիսին ԵՄ-ի հովանավորությամբ և երկու երկրների ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում։
Նրա խոսքով, Ռուսաստանը խաղաղապահների առաքելությունը տեսնում է նրանում, որ նոր պայմաններում, որոնք ձևավորվել են Հայաստանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու արդյունքում, հողի վրա ամեն տեսակի աջակցություն ցուցաբերեն արցախահայերի իրավունքների և անվտանգության ապահովման գործում, այդ թվում ՝ Բաքու-Ստեփանակերտ ուղիղ երկխոսության համատեքստում: