Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ֆրանսիան պետք է հաշվի առնի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումը․ Զախարովա (տեսանյութ)

«Մենք ողջունում ենք բոլոր նախաձեռնությունները, որոնք չեն հակադրվում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման Ռուսաստանի ջանքերին, որոնք չեն կրկնօրինակում և չեն խափանում այդ ջանքերը»,-ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նա մեկնաբանեց լրագրողի հարցը, ըստ որի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ակտիվացնում է միջնորդական ջանքերը Երևանի և Բաքվի միջը հարաբերությունները կարգավորելու հարցում և խոստացել էր մոտ ժամանակներս ներկայացնել կարգավորման իր նախագիծը:

«Մյուս կողմից Ֆրանսիայի ակտիվությունն այդ հարցում մեզ լավ հայտնի է և, որ ոչ պակաս կարևոր է, նման միջնորդական ջանքերի շրջանակներում պետք է առաջին հերթին հաշվի առնել հակամարտության երկու կողմերի դիրքորոշումը՝ և՛Հայաստանի, և՛ Ադրբեջանի: Առանց դրա ակնկալել առանց այն էլ տաքացած իրավիճակի կարգավորման ինչ-որ առաջընթաց, պետք չէ: Սա ցանկացած միջնորդության «ալֆան» և «օմեգան» է»-ասաց Զախարովան