Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արցախի ԱԺ նախագահի ասուլիսը. ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Մենք ունենք 1 ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք: Այս միջանցքով հումանիտար բեռների և Արցախից Հայաստան, Հայաստանից Արցախ անխափան երթևեկությունը պետք է վերականգնվի և ապահովվի:

Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասել է Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը:

«Ինչ վերաբերվում է Ակնա-Ստեփանակերտ ճանապարհին, երեկվա քայլը Ադրբեջանի կողմից մեզ համար շատ անընդունելի է, և Ադրբեջանը պետք է իմանար, որ Արցախի իշխանությունների համար այդ ճանապարհի գործարկումը անընդունելի է:

Ադրբեջանը հերթական սադրիչ քայլն է անում և փորձում է ցույց տալ, որ իրենց կողմից հնարավոր բոլոր քայլերը արվում են Արցախի ժողովրդի կարիքները ապահովելու համար»,- ասել է նա:

Ըստ Իշխանյանի կա մեկ այլ նրբություն, այդ նրբությունը այն է, որ Ադրբեջանը իր Կարմիր Մահիկի միջոցով փորձում է դուրս բերել Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը:

ԱԺ նախագահը նաև նշեց, որ Աղդամի ճանապարհին տեղակայված են ռուս խաղաղապահների և Արցախի ներքին գործերի նախարարության համապատասխան հսկողության կետը:

«Ես ի լուր աշխարհի ասում եմ, Աղդամի ճանապարհը փակ պահելու և չօգտագործելու հստակ որոշում կա: Մեր հասարակությունը չպետք է անվստահության միտումներ ունենա»,- ասել է նա:

 Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը նաեւ մանրամասնել է, թե ինչպես է ստացվել, որ ինքը, լինելով փոքրամասնություն կազմող խմբակցության ներկայացուցիչ, ընտրվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։

Մամուլի ասուլիսի ժամանակ Իշխանյանն ընդգծել է, որ դասական իրավիճակում հասկանալի և տրամաբանական կլիներ, որպեսզի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն ունենար խորհրդարանի նախագահի իր թեկնածուն, սակայն այժմ իրավիճակն այդպիսին չէ:

«Առաջին հայացքից կարծես թե անտրամաբանական է հնչում երեք հոգանոց խմբակցության անդամը լինի Ազգային ժողովի նախագահ «Եթե մենք լինեինք դասական իրավիճակում և դասական քաղաքական գործընթացներ տեղի ունենային, այդ պարագայում հասկանալի կլիներ և տրամաբանական էր, որ  քաղաքական մեծամասնությունն ինքն ունենա խորհրդարանի նախագահ: Երբ Արցախի նախագահն ինձ հրավիրեց իր մոտ և առաջարկեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել, բնականաբար, հարցը քննարկվեց այլ ուղղությամբ՝ քաղաքական մեծամասնությունը պետք է ունենա իր թեկնածուն և քաղաքական մեծամասնությունից պետք է լինի Ազգային ժողովի նախագահը, որպեսզի շահարկումներ չլինեն: Բավականին բարդ գործընթաց է տեղի ունեցել: Նախ հարցը կուսակցական քննարկումների նյութ է դարձել, այնուհետև քննարկվել է խորհրդարանում ներկայացած բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների և խմբակցությունների անդամների հետ՝ հաշվի առնելվ ներկա իրավիճակը։ Այդ ընթացակարգն անցնելուց հետո է միայն վերջնական համաձայնություն տրվել»,-մանրամասնեց  Իշխանյանը՝ ընդգծելով, որ իր և ՀՅԴ կուսակցության կողմից համաձայնություն է տրվել՝ հաշվի առնելով առկա իրավիճակն ու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։

Դավիթ Իշխանյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվեց այն բանից հետո, երբ այդ պաշտոնից հուլիսի 29-ին հրաժարականի դիմում ներկայացրեց իշխող «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը։

մանրամասները՝ տեսանյութում