A
A
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված
Աջակցիր «Ա1+»-ինՀակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Տոնոյանը կշարունակի մնալ կալանավորված։ Այս մասին տեղեկացնում է «Դատական իշխանություն» տելեգրամյան ալիքը։
ԱԱԾ-ի հաղորդագրության համաձայն՝ Դավիթ Տոնոյանն ու գործարար Դավիթ Գալստյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: