
A
A
Շառլ Միշելն ու Կանադայի ԱԳ նախարարը քննարկել են ԼՂ հակամարտությունը
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին Բլեդի ռազմավարական համաժողովի շրջանակներում քննարկել են արցախյան հարցը։ Այս մասին X-ի (նախկին Թվիթեր) իր միկրոբլոգում գրել է կանադացի քաղաքական գործիչը։
«Բլեդի ռազմավարական համաժողովի ժամանակ Շառլ Միշելի հետ քննարկել ենք Բալկաններում ընդլայնման նրա տեսլականը, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և Հայիթիի ճգնաժամի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը։ Այս քննարկումները մեր գործընկերային աշխատանքի առանցքն են», - գրել է Կանադայի արտաքին գործերի նախարարը։