A
A
Վարչապետը Վանաձորում այցելել է հանրահայտ բրենդների հագուստ արտադրող Իտեքս ընկերություն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․
Այցելեցի Վանաձորի Հայ-իտալական «Իտեքս» ընկերություն՝ ծանոթացա վերջինիս գործունեությանը:
2022 թ.-ի մայիսին հիմնադրված ընկերությունը
զբաղվում է իտալական հանրահայտ բրենդների հագուստի արտադրությամբ և ունի մոտ 1000 աշխատակից:
Ներկայումս ընկերությունն ունի 14 արտադրական հոսքագիծ, սակայն առաջիկայում պլանավորվում է արտադրական ծավալները հասցնել մինչև 24 հոսքագծի։