Բացել լրահոսը Փակել լրահոսը
371031609_320722403648697_1478854385529636663_n
A A
Պաշտոնական

Արցախի նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքով երկու անձ է ձերբակալվել

ԱՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ օգոստոսի 28-ին՝ ժամը 03:05-ի սահմաններում, Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում հնչած կրակոցների դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ կետերով և 245-րդ հոդվածի 1-ին մասով:

Այդ մասին հայտնում են ԱՀ ՔԿ-ից։

Հանցագործության կատարման կասկածանքով Ստեփանակերտ քաղաքի 1983 թ. և Ասկերանի շրջանի 1981 թ. ծնված բնակիչները ձերբակալված են:

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: