A
A
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 27-29-ը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կայցելի Սլովենիա: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։
«Նախարար Միրզոյանը կմասնակցի Բլեդի ռազմավարական համաժողովին, որն այս տարի անցկացվում է «Համերաշխություն համաշխարհային անվտանգության համար» խորագրի ներքո: Նախատեսվում է Արարատ Միրզոյանի մասնակցությունը «Անվտանգության նոր ճարտարապետներ. ովքե՞ր» պանելային քննարկմանը»,- գրված է հաղորդագրությունում: