Բացել լրահոսը Փակել լրահոսը
370798401_825014992964554_7528721274217310139_n
A A
Պաշտոնական

Քաղաքացիները խախտել են օրենքով սահմանված կարգը, կազմակերպել և անց են կացրել հավաք․ ԱՀ ոստիկանություն

Oգոստոսի 26-ին ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ ժամը 18:00-ի սահմաններում, Վերածննդի հրապարակում Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Դ.Մ.-ն (ծնված 1989թ.) և Խ.Հ.-ն(ծնված 1991թ.), Արցախի Հանրապետության նախագահի կողմից հայտարարաված ռազմական դրության պայմաններում, օրենքով (հոդված` 235) սահմանված կարգի խախտմամբ, դիտավորությամբ կազմակերպել և անց են կացրել հավաք:
 
Այդ մասին հայտնում են ԱՀ ոստիկանությունից։
 
Նշված անձինք բերման են ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:
Փաստի առթիվ Ստեփանակերտ քաղաքի վարչությունում նախապատրաստվում են նյութեր։