Բացել լրահոսը Փակել լրահոսը
f64e9e1f9c7f71_64e9e1f9c7fb1.thumb
A A
Պաշտոնական

Տրվել են որոշակի հանձնարարականներ՝ Արցախում բուժաշխատողների սոցիալական խնդիրները մեղմելու համար․ պետնախարար

Արցախում գործող բուժհաստատությունները Արցախի հանցավոր շրջափակման ողջ ընթացքում և հիմա բավականին մեծ աշխատանք են կատարել և շարունակում են կատարել մեր ժողովրդին բժշկական օգնություն ցուցաբերելու համար: Ֆեյբսուքյան  իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

«Այդ աշխատանքը հատկապես բարդ ու ծանր է, երբ չկան պատշաճ բուժօգնության  համար անհրաժեշտ պայմաններն ու պարագաները:

Այս ամենից զատ բուժաշխատողները շարունակում են իրենց վրա կրել նաև սոցիալ-կենցաղային այն ծանրությունը, որը պատուհասել է Արցախի ժողովրդին:

Նկատի ունենալով, որ բուժաշխատողների դեպքում առաջնահերթը նրանց մասնագիտական գործունեությունն է և դրանք հավելյալ խոոչընդոտներից ու խնդիրներից զերծ պահելու հրամայականը, ուստի իմ կողմից այսօր տրվել են որոշակի հանձնարարականներ՝ ուղղված բուժհաստատությունների աշխատողների սոցիալական խնդիրները որոշակիորեն մեղմելուն»,- գրել է պետնախարարը։