Բացել լրահոսը Փակել լրահոսը
ROM_5196 copy
A A
Պաշտոնական

Ավագանու անդամի 3 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու ընտրություններում գրանցված «Ուժը հայրենյաց» և «Ազգային առաջընթաց» կուսակցությունների ընտրական ցուցակներում ընդգրկված ավագանու անդամի երեք թեկնածու ինքնաբացարկի դիմում են ներկայացրել ԿԸՀ։ «Ուժը հայրենյաց» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված Սոնա Խարբերտյանի և Եկատերինա Վալեանուի ինքնաբացարկի դիմումները սահմանված կարգով նոտարական վավերացմամբ են եղել, հետևաբար վերջիններիս ներկայությունը պարտադիր չի եղել նիստին։

Իսկ ինքնաբացարկի մյուս դիմում ներկայացրած ավագանու անդամի թեկնածու Էլինա Ավետիսյանն անձամբ է դիմումը փոխանցել հանձնաժողովին՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթը, քանի որ դիմումը չի պարունակել նոտարական վավերացում։