Բացել լրահոսը Փակել լրահոսը
վթար գյումրի
A A
Հասարակություն

Շիրակի մարզի ողբերգական վթարից տուժածներից մեկը դուրս է գրվել

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում: Առողջապահութան նախարարության հաղորդմամբ, տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար:

1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել: Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, օգոստոսի 14-ին՝ ժամը 00։20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 90-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել «Զիլ» և «Վոլկսվագեն» մակնիշի տրանսպորտային միջոցները, որի հետևանքով վերջինիս վարորդը և 10 ուղևոր մահացել են, իսկ «Զիլ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենայի 5 ուղևոր, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ: