ՀՀ ռեսուրսը մսխվել է ռուսական կայսրության պահպանման, վերականգնման ու շարունակման համար․ Ա․Սաքունց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«ՀՀ ռեսուրսը մսխվել է Ռուսաստանի կայսրության պահպանման, վերականգնման ու շարունակման համար։ Սահմանափակվել է քո զարգացումը, ՀՀ սահմանադրությունը ստորադասվել է Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերին։ Եվ Պուտինը, որ ողբերգությամբ է ընդունում ԽՍՀՄ փլուզումը, օրգանապես ատում է Ղարաբաղ հասկացությունը»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով ՀՀ անկախության հռչակագրին։
Օգոստոսի 23-ին լրացավ ՀՀ անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարեդարձը։
Իրավապաշտպանն անդրադարձավ նաև գործող իշխանությունների քաղաքականությանը, քննադատեց նրանց, որ չեն իրականացնում տարբեր ոլորտներում խոստացած բարեփոխումները․ «2021թ․ ընտրված ԱԺ-ն չի արտահայտում այն տենդենցները, որ ժողովրդի մոտ կան։ Բովանդակային բարեփոխումներ իրականացնելու կարողություն չեն դրսևորում»։
Ա․Սաքունցը նաև հարց բարձրացրեց, թե ինչու մինչև հիմա քննարկման առարկա չի դարձել Հանրապետական կուսակցության գույքի ձեռք բերման օրինականության հարցը։ «Ի՞նչ կլիներ, եթե չազգայնացվեր նույն Կոմկուսի գույքը։ ԱԺ-ն հիմա Կոմկուսի շենքում է։ Իշխանությունները չհասկացան, որ պետության զավթման ժամանակ ձեռք բերված նման սեփականությունը չի կարող պաշտպանված լինել սեփականության իրավունքով»,- հավելեց Սաքունցը։
Մանրամասները՝ տեսանյութում։