Բացել լրահոսը Փակել լրահոսը
FB_IMG_1692693543741
A A
Պաշտոնական

CAR SEAT-ների ճիշտ օգտագործման դեպքում մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով

Առողջապահության նախարարության հաղորդագրությունը

CAR SEAT` երեխաների պահող համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են: ՃՏՊ-ով պայմանավորված վնասվածքները հանրային առողջապահական լուրջ խնդիր են ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանում:

ԱՀԿ տվյալներով` ՃՏՊ-ները 15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան առաջին գործոնն են: 

5-14 տարեկան երեխաների շրջանում` երկրորդը:

ԱՀԿ ուսումնասիրություններով` CAR SEAT-ների ճիշտ օգտագործման դեպքում` ✅ մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով, ✅ ավելի բարձր տարիքի երեխաների մահացությունը` 54% -80%-ով, ✅անվտանգության գոտի կապելու դեպքում 10 տարեկանից բարձր (150 սմ և ավելի հասակ ունեցող) երեխաների վթարների մահացու ելքը` 40-70 %-ով:

ՀԻՇԵ՛Ք. ՃՏՊ վնասվածքները հնարավոր է կանխարգելել`

🔺մինչև 7 տարեկան երեխաների համար պետք է օգտագործել car seat,

🔺7 տարեկանից բարձր երեխաները պետք է օգտագործեն ամրագոտիներ: