A
A
«Բորուսիան» ոչ-ոքի խաղաց, Հրանտ-Լեոն Ռանոսը նշեց նորամուտը Բունդեսլիգայում
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հրանտ-Լեոն Ռանոսն այսօր իր նորամուտը նշեց Գերմանիայի Բունդեսլիգայում:
Նրա թիմը` Մյունխենգլադբախի «Բորուսիան», առաջին տուրի խաղում մրցեց «Աուգսբուրգի» հետ: Գրանցվեց գերարդյունավետ ոչ-ոքի` 4:4:
Մեր ֆուտբոլիստը խաղը սկսեց պահեստայինների նստանաին: Հանդիպման 86-րդ րոպեին նա փոխարինեց ֆրանսիացի ֆրանսիացի կիսապաշտպան Նաթան Նգումուին, որը առաջին խաղակեսում խփել էր հյուրերի երրորդ գոլը: Հրանտ-Լեոն Ռանոսն չնայած հնարավորություն չստացավ սպառնալու մրցակցի դարպասին, սակայն ինչ-որ տեղ օգնեց իր թիմին խուսափել վերահաս պարտությունից, քանի որ մինչև 90+6-րդ րոպեն նրա թիմը զիջում էր 3:4 հաշվով:
Երկրորդ տուրում «Բորուսիան» սեփական դաշտում կընդունի Լևերկուզենի «Բայերին»: Այդ հանդիպումը կկայանա օգոստոսի 26-ին: