Բացել լրահոսը Փակել լրահոսը
Առողջապահության նախարարություն
A A
Հասարակություն

ԱՆ-ը՝ Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածների առողջական վիճակի վերաբերյալ

Շիրակի մարզում օգոստոսի 14-ին տեղի ունեցած վթարի հետևանքով 6 տուժած շարունակում է բուժումը:
 
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է տվյալներ՝
 
1 տուժած ՝ Գյումրու բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
2 տուժած՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում: Մեկի առողջական վիճակը բավարար, մյուսինը` կայուն:
1 տուժած ՝ «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում, առողջական վիճակը` վիրահատվել է, կայուն ծանր:
1 տուժած՝«Աստղիկ» բժշկական կենտրոնում, առողջական վիճակը` միջին ծանրության:
1 տուժած ՝«Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, առողջական վիճակը` ծայրահեղ ծանր: