A
A
Արայիկ Միրզոյանը` Եվրոպայի փոխչեմպիոն
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը հերթական մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում:
77 կգ քաշային կարգում Արայիկ Միրզոյանը երկամարտի 347 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը: Նա պոկում վարժությունում բարձրացրեց 160 կգ եւ արժանացավ փոքր ոսկե մեդալի: Հրում վարժությունում Արայիկ Միրզոյանը գլխավերեւում պահեց 187 կգ ծանրաձողը:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճեց թուրք Սեմիհ Յախշին, որը նույնպես 347 կգ արդյունք ցույց տվեց, սակայն զբաղեցրեց առաջին տեղը, քանի որ անձնական քաշով 250 գրամով ավելի թեթեւ գտնվեց, քան Արայիկ Միրզոյանը:
Այս քաշային կարգում մեր երկրորդ ներկայացուցիչ Աղասի Աղասյանը հրում վարժությունում ցույց տվեց 5-րդ արդյունքը (153 կգ), սակայն պոկում վարժությունում չկարողացավ բարձրացնել պատվիրված 190 կգ ծանրաձողը եւ ստացավ 0: