Բացել լրահոսը Փակել լրահոսը
Մոմ
A A
Հասարակություն

Արցախի եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ ավտովթարի զոհերի համար

Օգոստոսի 17-ին, ժամը 19:00-ի երեկոյան ժամերգության ավարտին Արցախի թեմի գործող եկեղեցիներում կատարվելու է հոգեհանգստյան կարգ՝ օգոստոսի 14-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի զոհերի հոգիների հանգստության համար:

Արցախի թեմը կիսում է կորստյան ծանր վիշտը: Աղոթում ենք, որ Տերը իր լույս օթևաններում ընդունի զոհերի հոգիները:

Արցախի թեմ