Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ-ը-մեկ-շաբաթում-գրանցել-է-782-դեպք-որից-498-ը՝-արտակարգ
A A
Հասարակություն

Հրդեհ Երեւանում. տանը քաղաքացիներ են եղել

 
Օգոստոսի 16-ին, ժամը 14:53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մոլդովական փողոցի տներից մեկում. ներսում քաղաքացի կա։
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Գազի բալոնը անվտանգ տարածք է դուրս բերվել և մարվել տեղի ուժերով։ Այրվել է 3 կգ-անոց գազի բալոնից արտահոսած գազը։
Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի բալոնի պարունակության պարպումը։ Տան ներսում են գտնվել Օ. Մ.-ն (ծնված 2000 թ․) և Ս. Ա. (ծնված 1974 թ.). քաղաքացիները չեն տուժել։