Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ
A A
Հասարակություն

Ուշադրություն. սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Օգոստոսի 16-19-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Երևան քաղաքում՝՝
Oգոստոսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին երեկոյան ժամերին, 21-ին գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 16-17-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-13մ/վրկ, 18-21-ին՝ 12-15մ/վրկ արագությամբ։

Հանրապետության տարածքում`
Oգոստոսի 16-ի ցերեկը, 17-ին, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Oգոստոսի 18-ին և 20-ին կեսօրից հետո, 21-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին՝ արևմտյան 2-3 մ/վրկ, 16-17-ին Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արմավիրում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 10-14մ/վրկ, 18-21-ին և ամպրոպի ժամանակ՝ 15-18 մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 18-20-ին աստիճանաբար կնվազի 3-6 աստիճանով։

Երևան քաղաքի օգոստոսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ

  • Օդի առավելագույն ջերմաստիճան      38.3°C (2014թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան         13.2°C (1982թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան     24.9°C