Բացել լրահոսը Փակել լրահոսը
367565694_1242934979727650_8413685000165540192_n
A A
Հասարակություն

Արմավիրում վերացվել է ջրօգտագործման կասեցումը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ս.թ. մարտին դիտարկման արդյունքում կասեցրել էր Արմավիրի Ակնաշեն համայնքում ավազի լվացման և բետոնի արտադրամասի տարածքում գտնվող ստորերկրյա ապօրինի խորքային հորից իրականացվող ջրօգտագործումը: «Բլեսկ» ՍՊԸ-ն ձեռք է բերել համապատասխան ջրօգտագործման թույլտվություն: Ընկերության նկատմամբ կասեցումը դադարեցվել է:

ԲԸՏՄ